«Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը կատակել է, որ դատարկ պայուսակ է տանում Քաթար՝ աշխարհի առաջնության գավաթը տուն բերելու համար։
Չնայած Ազգերի լիգայում գրանցած աղետալի ելույթին, Անգլիայի հավաքականը համարվում է 2022 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը։
Իսկ Ռայսը վճռական է տրամադրված՝ հաջողության հասնել Քաթարում այն բանից հետո, երբ Անգլիան դուրս եկավ ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ և Եվրո-2020-ի եզրափակիչ:
«Այս պայուսակում ոչինչ չկա: Կա ազատ տարածություն: Հուսով եմ, որ դրա մեջ գավաթը տուն կբերեմ»,- Ռայսի խոսքերն է մեջբերում The Sun-ը: