Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հաջող բուժզննում է անցել «Չելսիում» և այժմ ամեն ինչ պատրաստ է նրա տրանսֆերն ավարտին հասցնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ապաքինվելով թեթև վնասվածքից՝ Դիեգոն վերսկսել է մարզումներն Իսպանիայի հավաքականում, և վերջապես ներկայացել է «Չելսիի» բժշկական անձնակազմին: 32 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերն գործնականում համաձայնեցված է, և այժմ ոչինչ չի խանգարում տրանսֆերի իրականացմանը:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանի 52 խաղում 25-ամյա Կոստան դարձավ 36 գոլի հեղինակ, ինչը «Ատլետիկոյին» օգնեց 1996թ-ից հետո առաջին անգամ հաղթել Լա Լիգան, իսկ Չեմպիոնների Լիգայում՝ հասնել եզրափակիչ: