«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ դեռ ոչ մի թիմի հետ բանակցություններ չեն վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
-Դեռ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարել: Ոչ «Ռեալի», ոչ էլ որևէ այլ ակումբի: Պարզապես Ժոզե Մոուրինյոն նախկինում ցանկանում էր աշխատել Տուրեի հետ:
Սակայն, միայն արքայական ակումբով սահմանափակվել պետք չէ: Հավանաբար, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրություն կցուցաբերի Յայայի նկատմամբ: «ՊՍԺ»-ի ֆինանսական հնարավորությունները նույնպես թույլ են տալիս բանակցություններ վարել մեզ հետ:
Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե մենք բանակցում ենք «Անժիի» կամ «Զենիթի» հետ: Սխալ է: Ինչո՞ւ է նման տեղեկություն հայտնվում: Պարզապես Ռուսաստանում միայն այս երկու ակումբները կարող են վճարել Տուրեի համար:
Տուրեն խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», սովորել ռուսերեն: Այդ իսկ պատճառով ի սկզբանե նրան չի վախեցնում ռուսական առաջնությունը,- հայտնել է Սելյուկը: