• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսն իր ապագայի մասին որոշումը կկայացնի միայն մրցաշրջանի ավարտից հետո

Դևիդ Մոյես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկ անգամ ևս հայտնել է, որ իր ապագայի մասին որոշումը կկայացնի միայն մրցաշրջանի ավարտից հետո:

Այս ամառ լրանում է Մոյեսի գործող պայմանագիրը ակումբի հետո: Դևիդը փաստացի կմնա առանց աշխատանքի և կարող է անել այնպես, ինչպես ուզում է:

Հաջորդ ամիս մասնագետը կնշի իր 11-րդ տարին «իրիսկաների» գլխավոր մարզչի պաշտոնում:

-Ես արդեն զրուցել եմ նախագահի հետ, սակայն ուզում եմ սպասել և տեսնել, թե ինչպես հանդես կգա թիմը: Ցանկանում եմ տեսնել, թե մենք ինչպես հանդես կգանք գավաթներում և Լիգայում: Ավելի հավանական է, որ ես ոչ մի որոշում չեմ կայացնի մինչև մրցաշրջանի ավարտը:

Դուք կարող եք ամեն շաբաթ հարցնել ինձ այդ մասին, սակայն պատասխանը նույնը կլինի,- հայտնել է Մոյեսը:

Ավելացնենք, որ Մոյեսը «Չելսիի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է: Կան շշուկներ, որ եթե Դևիդը տեղափոխվի «Սթեմֆորդ Բրիջ», ապա մտադիր է իր ետևից կանչել կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին:

Հետաքրքիր փաստեր