• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսն ուրախ է, որ Օսմանը նորից հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական

Լեոն Օսման«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գոհ է, որ իր վետերան Լեոն Օսմանը նորից հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական:

Օսմանը նոյեմբերին է առաջին անգամ խաղացել ազգային հավաքականի մարզաշապիկով: Շատերն այդ ժամանակ որոշեցին, որ նա այլևս դաշտ դուրս չի գա հավաքականի կազմում:

Մինչդեռ այնուհետև 31-ամյա կիսապաշտպանը հրավիրվեց Բրազիլիայի հետ ընկերական խաղին, իսկ այժմ նաև Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ հանդիպումներին:

-Շատ ուրախ եմ նրա համար, որովհետև նա այն խաղացողներից է, որոնք մեզ առաջ են տանում մրցաշրջանի ընթացքում:

Այո, երբեմն նա խաղացել է ոչ իր հնարավորությունների չափով: Դա պատահում է բոլոր ֆուտբոլիստների հետ, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս:

Օսմանը հիանալի է գործում և շատ ժամանակ մեզ առաջ է տանում: Ես նրան տարբեր առաջադրանքներ եմ տալիս, որոնք նա անում է ամբողջությամբ: Նա կարևորագույն գոլեր է խփել: Կարծում եմ, որ նա իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Էվերթոնի» կազմում:

Նա բացառապես օգտակար է, և ես ուրախ եմ, որ նա նորից հրավեր է ստացել Անգլիայի հավաքականից,- հայտնել է Մոյեսը «իրիսկաների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: