• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես չեմ կարող բացատրել թե ինչո՞ւ մենք ձախողվեցինք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի կարող բացատրել «գայլերի» դեմ խաղում իր թիմի ձախողված պաշտպանական խաղը:

Շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Մոլինյուում» կայացած խաղի 12-րդ րոպեին «Լիվերպուլը» կարողացել էր արդեն երկու անգամ հանել գնդակը սեփական դարպասից՝ իրենց վիճակը չափազանց բարդացնելով:

Երկրորդ խաղակեսում «կարմիրները» շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն երրորդ գոլը վերջ դրեց նրանց չարչարանքներին՝ 3:0: Կլոպը դժվարանում է բացատրել, թե ինչու է այդպես լինում, և նշում է, որ իր թիմը խաղացել է հակառակ իր պլանին:

«Մեզ համար անսովոր է արագ գոլեր բաց թողնելը, բայց այն, թե ինչպես ենք դրանք այսօր բաց թողել, անընդունելի է: Եթե ընդհանուր առմամբ նայեք հանդիպմանը, մենք հիանալի պահեր կորցրեցինք: Դա լավ արտագնա խաղ էր, բայց մենք գոլ չխփեցինք: Երրորդ գոլն այլևս չեմ հաշվում, քանի որ երկրորդ խաղակեսում առաջին անգամն էր, որ նրանք հատեցին կեսադաշտը: Ինչ վերաբերում է մյուս երկու գոլերին, ապա դա սարսափելի մեկնարկ էր հանդիպման համար»:

«Այսպիսի պահերին հեշտ չի վերադառնալ խաղ: Մենք պասիվ էինք առաջին երկու գոլերի ժամանակ: Մենք պարզապես ցանկանում էինք լինել կոմպակտ և ակտիվ, բայց մենք կոմպակտ և պասիվ էինք: Ես չեմ կարող դա բացատրել: Ինչու՞ պետք է այդպես խաղայինք:»

«Մեր պաշտպանությունը առաջատարների պակաս ունի, բայց սա բացատրելու իմ առաջին փորձը չէ: Ես իսկապես կարծում եմ, որ մենք կարող էինք և պետք է ավելի լավ խաղայինք: Վերջին փոխանցումը բացակայում էր: Մենք երբեմն լավ տեմպով էինք խաղում, բայց մեզ դժվարին դրության մեջ դրեցին այդ երկու գոլերը»:

«Ավելի լավ կլինի, եթե մենք դա փոխենք: Խոսքեր չունեմ: Ներողություն եմ խնդրում»,- ասել է Կլոպը BBC-ին տված հարցազրույցում: