«Մանչեսթեր Սիթին» ահռելի թափով սլանում է դեպի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը։
«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» 1-3 ( xG 1,03 xG 1,25)
Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղի ունեցավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։
«Գուդիսոն Պարկում» տեղի ունեցած խաղը ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով, որը նրա 17-րդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում, ինչպես նաև առաջին թիմն է Պրեմիեր Լիգայում, որը հաղթել է առաջին տասը խաղերը օրացույցային տարում։ Ճիշտ է, առաջնության ավարտին դեռ բավականին խաղեր կան, բայց չի երևում՝ ով կկանգնեցնի այս ամենագնացին։
Ֆիլ Ֆոդենի, Բեռնարդու Սիլվայի և Ռիյադ Մարեզի գոլերին «Էվերթոնը» կարողացավ պատասխանել միայն Ռիշարլսոնի հեղինակած գնդակով։
«Մանչեսթեր Սիթիի» հաջող խաղի գրավականներից է նաև ֆուտբոլիստների «կեղծ» դիրքերը․ հանդիպման սկզբից մրցակիցը չի կարող կանխատեսել, թե օրինակ Ժոաո Կոնսելուն, ով «Էվերթոնի» հետ հանդիպումը սկսել է ձախ պաշտպանի դիրքում, խաղադաշտի, ո՞ր հատվածում նա կարող է գնդակ ընդունել, տեղաշարժել առաջ, և այլն։ Այս նկարում պատկերված է, թե քանի անգամ, և խաղադաշտի որ հատվածում է գնդակին հպել պորտուգալացին․
«Հաղթանակների շարքը լավ է, բայց ֆուտբոլը չի սպասում, մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, Էվերթոնի հետ ոչ մի թիմի համար հեշտ չի եղել, նրանք երեք գոլ են հեղինակել «Օլդ Թրաֆֆորդում» և հինգ՝ «Տոտտենհեմին», այնպես որ մեզ համար հեշտ չէր»,- հանդիպումց հետո ասել է Գվարդիոլան։