«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը հայտնել է, որ որևէ պատճառ չի տեսնում, որն ապագայում կխանգարի իր թիմին մրցանակների համար պայքարել:
Չորեքշաբթի 24-ամյա Քերոլը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Վեստ Հեմ»: Նոր ակումբում, չնայած որ այն միջնակարգ թիմի կարգավիճակ ունի, Էնդին հույս ունի որևէ մրցանակ նվաճել:
-Ես պատրաստվում եմ ամբողջ ուժերս ներդնել, որպեսզի կատարեմ որոշակի առաջադրանքներ և որևէ բան հաղթեմ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մենք չենք կարող դա անել, այն թիմով, որը հիմա հավաքված է,- Քերոլի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Դրա հետ միասին, Էնդին հույս ունի, որ «Վեստ Հեմում» լավ խաղն իրեն կօգնի ամրապնդվել Անգլիայի հավաքականի կազմում և նրա հետ միասին ուղևորվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
-Եթե ես իմ առաջադրանքներն իրականացնեմ, ամեն շաբաթ գոլ խփելով, ապա հույս ունեմ, որ հավաքականում տեղ կգտնեմ: Ազգային հավաքականում խաղալը միշտ շատ կարևոր է,- հավելել է Քերոլը: