«Վեստ Հեմ Յունայթեդի» հարձակվող Էնդի Քերոլն այս ամռանը պատրաստվում է վերադառնալ «Լիվերպուլ», որպեսզի պայքարի թիմի հիմնական կազմում տեղ գրավելու համար:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Վեստ Հեմը», որտեղ Քերոլը վարձակալությամբ անցկացնում է ընթացիկ մրցաշրջանը, դեմ չէ գնելու 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Մինչդեռ դրան մի շարք հանգամանքներ են խանգարում:
Առաջին հերթին, «Վեստ Հեմը» պատրաստ է ընդամենը 10 մլն ֆունտ վճարել, իսկ երկրորդ, անձամբ Քերոլը պետք է համաձայնվի աշխատավարձի իջեցմանը, որպեսզի մնա «Վեստ Հեմում»:
Էնդիին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ հարձակվողը հաստատ որոշել է վերադառնալ մերսիսայդյան ակումբ:
-Էնդիին դուր է գալիս «Վեստ Հեմում», և նա այժմ լավ մարզավիճակում է, մինչդեռ նա երբեք չի թաքցրել, որ ցանկանում է հաջողության հասնել «Լիվերպուլում»,- հայտնել է աղբյուրը: