«Էվերթոնի» կիսապաշտպան Լեոն Օսմանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Օսմանն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում: «Իրիսկաների» կազմում հաջող հանդես գալու շնորհիվ 31-ամյա կիսապաշտպանը հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:
Լեոնի գործող պայմանագիրն «Էվերթոնի» հետ լրանում է միայն երկու տարի անց, մինչդեռ ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով:
Պարբերականի հաղորդմամբ բանակցությունները դեռ ոչնչի չեն հանգեցրել: «Էվերթոնի» և Օսմանի ներկայացուցիչները դեռ չեն համաձայնեցրել պայմանագրի որոշ մանրամասներ: Միևնույն ժամանակ կողմերը չեն պատրաստվում դադարեցնել քննարկումները: