«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը արդեն մոտ օրերս կարող է միանալ «Ուիգանի» իր նախկին սաների` Արունա Կոնեի և Անտոլին Ալկարասի հետ:
Ինչպես հայտնի է, իվուարցի հարձակվողը մտադիր չէ խաղալ Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուիգանում» և ակումբը փոխելու տարբերակներ է փնտրում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Էվերթոնը» պատրաստ է 5 մլն ֆունտ առաջարկել Կոնեի համար:
Ինչ վերաբերվում է Ալկարասին, ապա պարագվայցի պաշտպանը կարող է «Գուդիսոն Պարկ» տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Էվերթոնի» հետաքրքրությունն այս երկու ֆուտբոլիստների նկատմամբ հաստատում են ակումբի նախագահ Բիլլ Քենրայթի խոսքերը:
-Մենք երկու առաջարկ ենք ներկայացրել երկու խաղացողների համար,- Քենրայթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: