«Էվերթոնը» 5 տարվա պայմանագիր է ստորագրել Umbro ընկերության հետ, որը ֆինանսական առումով ռեկորդային է մերսիսայդյան ակումբի համար: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Արդեն հաջորդ ամառվանից բրիտանական Umbro-ն կփոխարինի ամերիկյան Nike-ին և կպատրաստի «Էվերթոնի» մարզահագուստները:
2009թ-ից «Էվերթոնը» Nike-ից ստանում էր տարեկան 3 մլն ֆունտ: Ռոմբերտո Մարտինեսի ակումբը Umbro-ից ավելի շատ գումար կստանա, սակայն ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Ավելացնենք, որ «Էվերթոնի» և Umbro-ի գործընկերությունը նոր չէ: Նրանք համագործակցել են նաև 1974-83թթ, 1986-2000թթ և 2004-2009թթ-ին: Հենց Umbro-ի պատրաստած մարզահագուստներով «Էվերթոնը» 1995թ-ին հաղթեց Անգլիայի գավաթը: