• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոն» 2-1 «Ուիգան» (տեսանյութ)

Էվերթոն - ՈւիգանՊրեմիեր Լիգայի 19-րդ տուրում ընթացիկ առաջնության 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուիգան Ատլետիկին»:

Դևիդ Մոյեսի թիմը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց, իսկ երկրորդում թիմերը երեք գնդակ խփեցին: 52-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Լեոն Օսմանը, իսկ 77-րդ րոպեին Ֆիլ Ջագելկան կրկնապատկեց մերսիսայդյան ակումբի առավելությունը՝ 2:0: Միայն 82-րդ րոպեին «Ուիգանին» հաջողվեց գրավել Թիմ Հովարդի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ «Ուիգանի» իվուարցի ռմբարկու Արունա Կոնեն՝ 2:1:

Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Գոլեր. Օսման՝ 52ր, Ջագելկա՝ 77ր, Կոնե՝ 82ր

Հետաքրքիր փաստեր