• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թշնամանքը՝ որպես ժառանգություն

Մի անգամ, 2011-ին Սըր Ալեքսի Մանչեսթեր Յունայթեդը Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլում պետք է մեկներ Յորքշիր՝ հանդիպելու տեղի Լիդս յունայթեդի հետ։  Յոթ ոստիականական  ֆուրգոններ, 250 ոստիկաններ հսկում էին, որպեսզի Մանչեսթեր ֆուտբոլիստները անվնաս հասնեն Արևմտյան Յորքշիրում գտնվող «Crowne Plaza» հյուրանոց։  Ֆերգին նույնիսկ կատակեց, որ մյուս անգամ իր թիմը կտեղակայվի Գլազգոյում, այնտեղից կմեկնի խաղի, այդպես ավելի անվտանգ կլինի։

Ասել, որ Լիդսի ու Յունայթեդի երկրպագուները միմյանց չեն սիրում, նշանակում է ոչինչ չասել։ Նրանց ցանկացած հանդիպում տարբեր ժամանակներում հոյակապ առիթ է եղել ակումբների երկրպագուների համար, որպեսզի միմյանց ցույց տան, թե ինչքան են ատում միմյանց։

Ոչ ոք չի կաողանում ասել, թե հստակ ինչից, կամ որտեղից է առաջացել նման թշնամանքը․ Օլդ Թրաֆֆորդում ամեն անգամ  Լիդիսն հիշեցնում էին 2000 թվականին Ստամբուլում սպանված երկու երկրպագուների մասին՝ ողջունելով այդ ոճրագործությունը, իսկ Էլլանդ Ռոուդում չէին խորշում  պաստառներ բարձրացնել 1958 թվականի Մյունխենյան աղետի մասին, որտեղ Մանչեսթերի ֆուտբոլսիտների մեծ մասը ավիաաղետի զոհ դարձան։

Երկու ակումբների տարեց երկրպագուները նշում են, որ այս ամենը նրանց մեջ եղել է մանկուց, նրանց արյան մեջ է այդ ատելությունը, իսկ Անգլիայում, մենք գիտենք, որ թիմերի հանդեպ սերը ինչպես ժառանգություն փոխանցվում է հորից որդուն։ Այս ամենը գուցե անբացատրելի է մեզ համար, քանի որ ամեն ինչի հիմքում, հատկապես ՝ ատելության, պետք է ինչ որ բան լինի, իսկ այս պարագայում ուղղակի ասում են այսպես է ու վերջ։ Նևիլը հիշում է, որ Էնֆիլդում նույնպես, մեղմ ասած, բարյացակամ չեն Յունայթեդի ֆուտբոլիստների հետ, բայց ոչինիչ չի կարող համեմատվել  Էլլանդ Ռոուդի օդում տիրող թշնամանքի հետ։

Չնայած նման երկրպագուների միջև ատելությանը, տարբեր ժամանակներում Լիդսից Յունայթեդ են տեղափոխվել Ֆերդինանդը և Ալան Սմիթը։

Այսօր կայանալիք Մանչեսթեր Յունայթեդ-Լիդս խաղում տեղի ոստիկանների գործը հեշտ կլինի՝ պայմանավորված համաճարակի հետ կապված սահմանափակումներով։

Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր