Նորություններ

Թոմաս Տուխել․ «Չելսին»․ Ռեստարտ

23.03.2021, 16:13

 

 

14 հանդիպում, 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 12 «չոր» անցկացրած հանդիպում։ «Չելսին» 9-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ հորիզոնական, դուրս է եկել Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում գերվստահ հաղթանակ է տարել Լա Լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։

 

Այս ամենը Թոմաս Տուխելի «Չելսիի» մասին է։ գերմանացի մասնագետը թիմը գլխավորում է ընդամենը երկու ամիս և արդեն հասցրել է գրանցել ակումբի պատմության մազչական լավագույն մեկնարկը։ Նման գերազանց շարքը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից են հոգեբանական, տակտիկական, մարզումների նոր համակարգը, ինչպես նաև այլ, այլ գործոնների մեջ ներառված են խաղացանկը,  նոր մարզչի հանգամանքը։

 

Ի՞նչ փոփոխություն մտցրեց Թոմաս Տուխելը․ հոգեբանական, նոր մարզումների ու տակտիկայի գործոնները

 

Հոգեբանական գործոնը

Փետրվարի 16-ին «Չելսին» 2-0 հաշվով հաղթում էր «Նյուքասլին» առաջին խաղակեսից հետո։ «Ընդմիջման ժամանակ Թոմաս Տուխելը խաղային հրահանգներ տալուց հետո հանկարծ շրջվում է և հայտարարում․ «եթե դուք այս հանդիպումը ավարտեք հաղթանակով ես ձեզ երկու օր հանգիստ կտրամադրեմ»։ Սա բոլորի մոտ հաճելի զարմանք առաջացրեց։ Այդպես նա էլ ավելի մոտիվացրեց իր ֆուտբոլիստներին,․ բնակաբանար, նրանք այդ հանդիպումը հաղթեցին»,- պատմում է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։

 

«Նրանք, ովքեր չեն խաղում, միշտ, նույնպես շփվում են մարզչի հետ։ Տուխելը շփվում է բոլորի հետ։ Երբ մարզիչը քեզ հետ խոսում է, չի անտեսում, դու զգում ես քո կարևորությունը, վստահություն ես զգում սեփական ուժերի նկատմամբ»,-պատմում է ակումբին մոտ կանգած աղբյուրը։

 

Հատկանշական է, որ գերմանացի մասնագետի օրոք հիմնական կազմում խաղում են նրանք, ովքեր նախկինում անտեսված են եղել։  Մարկոս Ալոնսոն կարծես միշտ հիմնական կազմի խաղացող է եղել Կանտեն այնպիսի ֆուտբոլ է ցուցադրում, որ միայն հիացմունք է առաջացնում։

 

Նոր մարզումների գործոնը

Չնայած այս ամենին, գերմանացի մասնագետը շատ կտրուկ և խստապահանջ մասնագետ է։ Ֆուտբոլիստներ կան, ովքեր Տուխելին համեմատում են դիկտատորի հետ։ Պատմում են, որ մարզման ժամանակ նա կտրում էր մարզադաշտի անկյունները, որպեսզի ստիպի ֆուտբոլիստներին ավելի ուղղահայաց խաղան։

 

Նույնը հիմա անում է «Չելսիում», նա ստիպում է պաշտպաններին մարզվել թենիսի գնդակներով, որպեսզի որքան հնարավոր է գնդակը մաքուր խլեն։ Այսինքն թենիսի գնդակները պաշտպանները պահում են ձեռքերում, որպեսզի տուգանային հրապարակում մրցակցից գնդակը խլեն առանց ձեռքով դիպչելու։

Մեկ այլ մարզման նորարություն է՝ թաց խոտածածկի վրա մարզվելը, Տուխելը կարծում է, որ դա կատարելագործում է ֆուտբոլիստների կոորդինացիան, չոր խոտածածկի վրա նրանք ավելի վստահ տեսք են ունենում։

Գերմանացի մասնագետը քչացրեց ֆիտնես-մարզումները, փոխարենը ավելացրեց խաղային վարժությունները։

Հատկանշական է Կանտեի վերականգնումը․ Ֆրենկ Լեմպարդի ժամանակ Նգոլոն չէր կարողանում նորմալ մարզավիճակ ձեռքբերել, իսկ Թոմաս Տուխելը սպասեց։ Նա հինգ խաղ Կանտեի վերականգնվելուց հետո նրան խաղադաշտ դուրս չբերեց, սպասեց այնքան, մինչև Նգոլոն ամբողջովին վերականգնվեց, արդյունքը եղավ այ սա․

 

 

 

 

Եվ այս ամենը «Ատլետիկո Մադրիդի» դեմ հանդիպման 94-րդ րոպեին։

 

Տակտիկայի գործոնը

Թոմաս Տուխելը որպես տակտիկակայի գիտակ անուն էր վաստակել դեռ «Մայնցը» մարզելու տարիներին, ում օրոք ակումբը իր պատմության մեջ ամենաբարձր տեղը զբաղեցրեց Բունդեսլիգայում։

 

Հասկանալու համար, թե ինչպիսի մարզիչ է տակտիկայի առումով Թոմաս Տուխելը, բավական է նշել միայն այն, որ «Մայնցը» մարզելու վերջին տարում՝ 2014 թվականին  թիմը կարողանում էր վեց, ՎԵՑ անգամ փոխել տակտիկական դասավորությունը մեկ խաղի ընթացքում։

 

Նույնը հիմա գերմանացին փորձում է ներարկել «Չելսիին», ինչը դեռ բարեհաջող ստացվում է։ Այս պահին հենց ինքն էլ Տուխելը, նշել է, որ չի կարող հստակ նշել իր հիմնական կազմը, քանի որ խաղում են նրանք, ովքեր լավագույնն են համապատասխանում տվյալ տակտիկական դասավորության համար։

«Էվերթոնի» հետ հաղթական հանդիպումից հետո (2-0), լրագրողը հետաքրքվեց, թե կա արդյո՞ք արդեն ընգծված հիմնական կազմ․

«Եթե դուք խաղում եք Պրեմիեր Լիգայում, Անգլիայի Գավաթում և Չեմպիոնների Լիգայում դուք չեք կարող բավարարվել 11 ֆուտբոլիստներով։ Առաջին հերթին այն ֆուտբոլիստներին, որոնց դուք տեսնում եք խաղադաշտում լիովին արժանի են դրան։ Ֆուտբոլիստը չի կարող ուղղակիորեն լինել հիմնական կազմի խաղացող։ Լինում են փոփոխություններ, որոնք պայմանավորված են ֆիզիկական կամ տակտիկական նկատառումներով։

Ես ցանկանում եմ ունենալ ընտրություն միշտ»-պատասխանել է գերմանացի մասնագետը։

 

Այս պահի դրությամբ Տուխելի փիլիսոփայությունը ամբողջովին իրեն արդարացնում է, 14 հանդիպումներում գերմանացի մասնագետը մոտ 60 հիմնական կազմի փոփոխություններ է կատարել, ինչից, ամենևին չի տուժել թիմի խաղը։

 

Տուխելը փորձում է բազային դարձնել 3-4-2-1 տակտիակակն դասավորությունը, այն լավագույնս է օգտագործում լոնդոնցիների ֆուտբոլիստների որակները։ Այս պնդման լավագույն ապացույցը Ատլետիկոյի դեմ Չեմպիոնների Լիգայի շրջանակում երկու հանդիպումներն են, որոնք Չելսին անցկացրեց նույն տակտիկական դասավորությամբ, բայց լրիվ տարբեր առաջադրանքներ, իսկապես նախանձելի հիբրիդային դասավորություն։

Առաջին նկարում դրվագ է առաջին հանդիպումից, երբ նման դասավորությունը օգտագործվում էր հակապրեսինգ կիրառելու համար

Երկրորդ նկարը պատասխանը հանդիպումից է, որտեղ «Չելսին» խաղացել է հակարոհներով

Վերջին խաղերում Տուխելը նաև փորձեց 4-2-3-1 դասավորությունը, գերմանացին ուզւոմ է իր թիմին միշտ պատրաստ պահել ցանկացած իրավիճակի համար։

 

Այս ամեն ինչից զատ, կան նաև այլ գործոններ, որոնցից է բարենպաստ խաղացանկը, ես հիմա չեմ ցանկանում նվազեցնել Տուխելի աշխատանքը, ամենևին, բայց մենք պետք է իրատես լինենք և ամեն ինչ վերլուծենք իրատեսորեն, եթե ցանկանում ենք լոնդոնցիներին դիտարկել որպես Չեմպիոնների Լիգայի հավակնորդ․ «Չելսիի» մրցակիցները մինչ այժմ եղել են ոչ նախաձեռնող, (Լիվերպուլը այն մարզավիճակում չէր), այսինքն չի եղել այնպիսի թիմ, որը կստիպի «Չելսիին» մնալ առանց գնդակի, ինչը էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում «Մանչեսթեր Սիթիի» հետ մոտակա հանդիպումը

 

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների Լիգան և Անգլիայի Գավաթը»,- հայտարարեց Թոմաս Տուխելը Անգլիայի Գավաթի շրջանակում «Շեֆֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 2-0 հաղթանակից հետո։

Չես հավատա, Թոմաս, բայց մենք էլ հավատում․․․

 

Կարեն Պողոսյան

 

 

 

 

Թրիլլեր «Սենտ Մերիս» մարզադաշտում

04.04.2021, 16:58

Թրիլլեր «Սենտ Մերիս» մարզադաշտում

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Սաութհեմթոնը» ընդունել է «Բարնլիին»։

կարդալ...

Այսօր շարուկանվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրը

04.04.2021, 09:49

Այսօր շարուկանվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրը

Միջազգային ընդմիջումից հետո վերսկսվել է Անգլիայի Պրեմիեր Լիգան։

կարդալ...