
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը գտնվում է իր մարզավիճակի պիկում մրցաշրջանի վերջին փուլից առաջ:
Անցյալ շաբաթ «Սիթին» ջախջախեց «ՌԲ Լայպցիգին» Չեմպիոնների լիգայում, իսկ «Բերնլիին» Անգլիայի գավաթում ընդհանուր 13:0 հաշվով:
«Քաղաքացիները» բոլոր մրցաշարերում վեց անընդմեջ հաղթանակ են տարել և 10 հանդիպում անընդմեջ անպարտելի են, և այս ամենինչը գոհացնում է Գվարդիոլային:
«Մենք լավ ընթացք ենք հավաքում: «Նյուքասլի» դեմ մենք լավ էինք վերահսկում մրցակցին, այնուհետև «Լայպցիգի» և «Կրիստալ Փելեսի» դեմ խաղերն էին»:
«Բայց մենք շատ գոլեր խփեցինք, և թույլ չտվեցինք, որ մրցակիցները շատ հնարավորություններ ստեղծեն, մենք հուսալի էինք, և բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան»:
«Մենք լավ էինք պաշտպանվում և վտանգ կարողանում էինք ստեղծել նույնիսկ ստանդարտ ֆուտբոլային վիճակներում, ինչպես երբեք չեն կարողացել: Վերջին վեց-յոթ տարիներին ես երբեք չեմ զգացել, որ կարող ենք գոլ խփել յուրաքանչյուր անկյունից կամ տուգանային հարվածից»:
«Հիմա մենք պետք է ընդմիջենք և գնանք միջազգային խաղերի, որից հետո մեզ սպասում է «Լիվերպուլը»: Մենք ժամանակ ունենք մտածելու այդ մասին, բայց գիտենք, որ «Արսենալը» միավորներ կկորցնի, ուստի պետք է հաղթենք մեր գրեթե բոլոր հանդիպումներում»:
«Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» նման լեգենդար թիմի դեմ մրցելը և Ուեմբլիում Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում խաղալը անհավանական պատիվ է»:
«Սեզոնի այս փուլում մենք դեռ պայքարում ենք երեք մրցաշարերում հաղթանակի համար, և դա բավականին լավ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։