«Լոս Անջելես Գելեքսիի» գլխավոր մարզիչ Բրյուս Արենան հաստատել է, որ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը կարիերան կշարունակի ամերիկյան ակումբում:
34-ամյա կիսապաշտպանը «ԼԱ Գելեքսի» կտեղափոխվի հուլիսին, երբ լրանա նրա ներկայիս պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ: Սպասվում է, որ Սթիվենը տարեկան 6 մլն ֆունտ աշխատավարձով 18 ամսվա պայմանագիր կստորագրի:
-Սթիվեն Ջերարդը մեզ կմիանա հուլիսին: Նա բարձրակարգ վարպետ է: Մեր ակումբը հաջողությունների հարուստ պատմություն ունի: Այդ ամենն ակումբը գրավիչ են դարձնում Ջերարդի կարգի ֆուտբոլիստների համար,- ասել է Արենան: The Telegraph