• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեոն Օսմանը նոր պայմանագիր կկնքի «Էվերթոնի» հետ

Լեոն Օսման«Էվերթոնը» պատրաստվում է պարգևատրել կիսապաշտպան Լեոն Օսմանին նոր պայմանագրով:

Այսօր կարևոր օր է Օսմանի համար: Ուղիղ 10 տարի առաջ այս օրը նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ մերսիսայդյան ակումբի կազմում: Այս 10 տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Դևիդ Մոյեսի թիմի կարևոր խաղացողներից մեկը: Իր կայուն խաղի շնորհիվ Օսմանը հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:

31-ամյա ֆուտբոլիստը իր հավատարմության համար կպարգևատրվի նոր պայմանագրով:

-Մենք կառաջարկենք նրան նոր պայմանագիր, քանի որ նա շատ թանկ խաղացող է մեզ համար: Եթե նա վնասվածքներ չստանա, ապա ֆուտբոլում կմնա ևս մի քանի տարի:

Լեոնն ուղղակի հիանալի մարզավիճակում է,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:

Ավելացնենք, որ ավելի վաղ Մոյեսը նոր պայմանագիր էր խոստացել թիմի մեկ այլ վետերանի` Սիլվեն Դիսթենին:

Հետաքրքիր փաստեր