Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։
Մրցաշարային աղյուսակում իրեն հետապնդողների նկատմամբ նվազագույնը 8 միավորի առավելություն ունեցող «քաղաքայինները» 3 միավոր վաստակեցին նաև այս խաղից։ Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեսուսը, իսկ «Սիթիի» երկրորդ գոլը խփեց Քևին Դե Բրույնեն։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմն իր միավորների քանակը հասցրեց 34-ի։
Գոլեր․ Ժեսուս՝ 45ր, Դե Բրույնե՝ 49ր։