• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեսկոտը չի հեռանում «Մանչեսթեր Սիթիից»

Ջոլեոն Լեսկոտ«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը հայտարարել է, որ այս ձմեռ չի հեռանալու «Սիթիից»:

Վերջին երկու ամիսներին Անգլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է դաշտ դուրս գալիս հենց մեկնարկային րոպեներից: Այդ իսկ պատճառով մամուլում սկսեցին լուրեր պտտվել այն մասին, թե հունվարին Լեսկոտը կվերադառնա «Էվերթոն» կամ կմեկնի «Աստոն Վիլլա», որին մանկուց երկրպագում է:

Մինչդեռ շաբաթ երեկոյան «Ուոտֆորդի» հետ խաղում (3:0) Լեսկոտը դաշտ դուրս եկավ հենց մեկնարկային րոպեներից և խաղաց առանց փոխարինման: Այս խաղից հետո նա պաշտոնական հայտարարություն տարածեց իր ապագա ծրագրերի մասին:

-Ջոլեոն Լեսկոտը բացառում է իր հեռանալը այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չնայած որոշ բամբասանքների, Լեսկոտը չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը: BBC