«Լիդսը» հաղթեց «Յուվենտուսի» և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի համար մղվող պայքարում։
Հունվարի սկզբին Մաքքենիին ցանկանում էին ձեռք բերել «Արսենալը» և «Տոտտենհեմը», սակայն Daily Mail-ը պնդում է, որ Ուեսթոնի համար «Լիդսի» հիմնական մրցակիցները «Նոթինգհեմ Ֆորեսթն» ու «Ֆուլհեմն» էին:
«Լիդսին» հաջողվեց առաջ անցնել մրցակիցներից՝ նախորդ 24 ժամում բեկում մտցնելով «Յուվենտուսի» հետ 24 ամյա ամերիկացու շուրջ բանակցություններում։
Սպասվում է, որ այժմ Էլլանդ Ռոադի ակումբը վարձավճարով կվերցնի Մաքքենիին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ 30 միլիոն ֆունտ ստերլինգ գնելու հնարավորությամբ:
2020 թվականին «Շալկե-04»-ից տեղափոխվելուց հետո Ուեսթոնը 70 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:
Մաքքենին հիանալի համակողմանի խաղացող է և ունակ է խաղալ մի քանի դիրքերում ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ աջ պաշտպանի դիրքում: