Անգլիայի գավաթի վեցերորդ փուլում այսօր կայացավ «Բլեքբեռն» – «Լիվերպուլի» երկրորդ հանդիպումը:
«Էնֆիլդում» թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Այս անգամ «կարմիրներին» հաջողվեց հաղթահարել Չեմպիոնշիպը ներկայացնող թիմի արգելքը և դուրս գալ կիսազերափակիչ: Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Ֆիլիպե Կոուտինյոն:
Գոլ. Կոուտինյո՝ 70ր: