«Լիվերպուլը» համաձայնվել է Անգլիայի հավաքականի և «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանայի համար վճարել 25 մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, արդեն այսօր Լալանան բուժզննում կանցնի «Լիվերպուլի» բազայում, և հաջորդ շաբաթվա սկզբին գործարքը պաշտոնապես կհաստատվի:
Հիշեցնենք, որ դեռ մայիսին «կարմիրները» 26-ամյա Լալանայի համար 20 մլն ֆունտ էին առաջարկել: «Սաութհեմպտոնն» այդ ժամանակ մերժեց առաջարկը՝ փորձելով իր ավագի համար ստանալ առավելագույն գումար: Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտած Լալանան պարզ հասկացրեց, որ չի պատրաստվում մնալ «Սեյնտ Մերիում»: