Ջեյմս Միլների տրանսֆերից հետո «Լիվերպուլի» կազմն ուժեղացրեց «Բերնլիի» նախկին հարձակվող Դենի Ինգսը: Այս տեղափոխությունը նույնպես կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
22-ամյա անգլիացին բավական հաջող մրցաշրջան անցկացրեց «Բերնլիի» կազմում և դարձավ իր նախկին թիմի խփած գոլերի կեսի հեղինակը: Զարմանալի չէր, որ Ինգսն իր խաղով հայտնվեց մի շարք ակումբների, այդ թվում «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում: Այսօր «կարմիրները» հաստատեցին Դենիի տեղափոխությունը, ով այժմ պատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ինգսը «Լիվերպուլին» կմիանա հուլիսի 1-ին, երբ լրանա նրա պայմանագիրը «Բերնլիի» հետ: