• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» մասնակցել է պայմանավորված խաղի (տեսանյութ)

Լիվերպուլ-ԴեբրեցենԴանիական Ekstra Bladet պարբերականը հաղորդում է, որ 2009թ-ին Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» և հունգարական «Դեբրեցենի» միջև կայացած խաղը եղել է պայմանավորված:

Երկուշաբթի օրը Եվրոխորհրդի ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ) հրապարակել է իր ինֆորմացիաները Հին Աշխարհի պայմանավորված խաղերի մասին:

Եվրոպոլին հաջողվել է բացահայտել, որ վերջին տարիներին Եվրոպայում տեղի է ունեցել 380 պայմանավորված խաղ, որոնց մասնակցել են 420 ֆուտբոլիստ և մարզիչ:

Եվրոպոլի բացահայտումների մեջ է նաև Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» մասնակցությամբ խաղը, որը տեղի է ունեցել 2009թ-ին:

Աղբյուրը հաղորդում է, որ «Դեբրեցենի» դարպասապահ Վուկաշիչ Պոլեկսիչը առաջադրանք էր ստացել ավարտել խաղը նվազագույնը երեք բաց թողած գնդակով:

Այդ խաղում «Լիվերպուլը» հաղթեց, սակայն նվազագույն հաշվով: Դիրկ Կայտը օգտագործեց Տորրեսի հարվածից հետո Կոլեկսիչի մատուցած նվերը:

Նշենք, որ «Լիվերպուլը» չի մեղադրվում դարպասապահին գնելու մեջ: Հնարավոր է, որ գործում կա երրորդ կողմ: