«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու համար առաջարկված գումարը «Լիվերպուլը» հասցրել է 25 մլն ֆունտի:
Հիշեցնենք, որ «կարմիրները» Լալանայի համար առաջին անգամ 20 մլն ֆունտ էին առաջարկել, սակայն «Սաութհեմպտոնն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց 30 մլն ֆունտ, քանի որ Ադամի տրանսֆերային իրավունքների 25%-ը պատկանում է «Բորնմուտին»:
Այս երկու ակումբներն արդեն կարողացել են համաձայնության գալ Անգլիայի հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտի տրանսֆերի հարցում, ով առաջիկա օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլում»: Կան բոլոր նախադրյալները, որ այժմ «Սաութհեմպտոնն» իր համաձայնությունը կտա Լալանայի տեղափոխությանը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Լալանայի հանդեպ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Տոտտենհեմը», որի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն օրեր առաջ է հեռացել «Սաութհեմպտոնից»: