«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու մտքից, որպեսզի Ռոբերտո Ֆիրմինոյի տրանսֆերի համար բանակցություններ սկսի «Հոֆենհայմի» հետ:
Ինչպես գիտենք, «կարմիրները» Լալանային գնելու համար արդեն երկու առաջարկ են արել, սակայն «Սաութհեմպտոնը» մտադիր է իր ավագի վաճառքից առավելագույն գումար ստանալ: Չցանկանալով վճարել պահանջվող գումարը՝ «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղել է այլընտրանքային տարբերակի վրա: Մերսիսայդյան ակումբը հետաքրքրվում է «Հոֆենհայմի» 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրը հաջորդ շաբաթ անձամբ կմեկնի Գերմանիա, որպեսզի բանակցի բրազիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ով Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում խփել է 16 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: