Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, ուր հասել էին «Լիվերպուլը» և «Սևիլյան»։
Բոլոր առաջնությունները հանուն Եվրոպա Լիգայի զոհաբերած «Լիվերպուլը» 1-3 հաշվով պարտվեց իսպանական ակումբին։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Դանիել Սթարիջը, որից հետո մրցակիցը երեք անգամ գրավեց Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը։
Ավելացնենք, որ «Սևիլյան» երրորդ տարին անընդմեջ դառնում է Եվրոպա Լիգայի հաղթող։
Գոլեր․ Սթարիջ՝ 35ր, Գամեյրո՝ 46ր, Կոկե՝ 64ր, 70ր։