«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։
Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Շաքիրին բուժզննում է անցնում Լիվերպուլում։
26-ամյա շվեցարացին երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ՝ ստանալով խաղային 23 համարը և դառնալով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիրների» երրորդ նորեկը Նաբի Կեյտայից և Ֆաբինյոյից հետո։
-Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Սա մեծ ակումբ է՝ մեծ պատմությունով, բարձրակարգ ֆուտբոլիստներով և հիանալի մարզչով,֊ ասել է Շաքիրին։