• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցանկանում է ձախ պաշտպան գնել

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ պատրաստվում են մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը թիմը համալրել ձախ պաշտպանով:

Նախորդ մրցաշրջանում Ռոջերսը ձախ եզրում փորձարկեց Խոսե Էնրիկեին, Գլեն Ջոնսոնին և Անդրե Վիզդոմին: Այժմ իսպանական թերթերը գրում են, որ «Լիվերպուլը» մոտ է «Վալենսիայի» պաշտպան Ալի Սիսոկոյին ձեռք բերելուն:

-Թիմում կան մի քանի գոտիներ, որոնք համեմատաբար թույլ են, քան մյուսները: Խնդիրներ կան պաշտպանությունում, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Խնդիրը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է: Շատ լավ կլինի, եթե կարողանանք այդ հարցում հաջողության հասնել առաջիկա շաբաթում,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: