«Լիվերպուլն» առաջարկ է պատրաստում «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեի համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Այս ամռանը Կոլոն ազատ գործակալ է դառնալու: Այդ իսկ պատճառով նրա ծառայություններով շատ եվրոպական ակումբներ են հետաքրքրվում:
Մինչդեռ «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել ֆուտբոլիստին մնալ Անգլիայում: «Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս ունի, որ Տուրեն կփոխարինի Ջեյմի Կարագերին, ով անցած հանգստյան օրերին ավարտեց ֆուտբոլային կարիերան:
Ավելացնենք, որ Անգլիայում եղած ժամանակ Կոլոն անցկացրել է ավելի քան 400 հանդիպում՝ դառնալով չեմպիոն «Սիթիի» և «Արսենալի» հետ: