• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցուցադրել է 2013/14 մրցաշրջանի նոր տնային մարզահագուստը

Լիվերպուլի տնային մարզահագուստը «Լիվերպուլը» պաշտոնապես ցուցադրել է նոր տնային մարզաշապիկների հավաքածուն, որով Բրենդան Ռոջերսի թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Ստեղծելով մարզաշապիկի նորացված տարբերակը՝ Warrior ընկերությունն օգտվել է այն մարզահագուստից, որով «կարմիրները» խաղացել են իրենց համար պատմական 1983/84 մրցաշրջանում: Այդ ժամանակ «Լիվերպուլը» հաղթեց եվրոպական չեմպիոնների Գավաթում:

Մարզահագուստի ձևավորման համար օգտագործվել է War-Tech իննովացիոն տեխնոլոգիան, որը մարզաշապիկը դարձնում է շնչող և մարմնից հեռացնում է ավելորդ խոնավությունը: Արտադրողը խոստանում է, որ խաղացողների համար ամեն պարագայում հարմարավետ է լինելու:

Ավելացնենք, որ նոր մարզահագուստի պատվերն արդեն այժմ հասանելի է, սակայն վաճառքը սկսվելու է մայիսի 30-ից: Երկրպագուները կտեսնեն թիմին նոր հագուստով միջմրցաշրջանային հանդիպումների ժամանակ:

Հետաքրքիր փաստեր