«Լիվերպուլը» պատրաստվում է իր 21-ամյա պաշտպան Ջոն Ֆլանագանին պարգևատրել նոր պայմանագրով:
Վերջին խաղերում Ֆլանագանը դարձել է Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Երիտասարդ պաշտպանը կարողացավ օգտվել իրեն ընձեռնված շանսից, որը ստեղծվեց Խոսե Էնրիկեի վնասվածքի և Ալի Սիսոկոյի վատ մարզավիճակի պատճառով:
Ինչպես Ռոջերսը խոստովանել էր դեռ նոյեմբերին, նրա համար բացահայտում էր Ֆլանագանը: Բրենդանը պատրաստ է խաղային պրակտիկայի համար անռանը բաց թողնել Ջոնին, սակայն մինչ այժմ վարձակալության առաջարկ չեն ստացել:
-Ջոնը նոր պայմանագիր կստանա: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա իր փայլուն խաղով ինձ հիշեցրեց Սթիվ Նիկոլին: Նա ինքն իրեն դարձրեց ակումբի կարևոր անդամ և արժանի է պայմանագրի,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: