«Լիվերպուլի» երկրպագուների խումբը գումար է հավաքում, որպեսզի ինքնաթիռ և գովազդային պաստառ պատվիրի ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
Թվիթերում բացվել է #KloppOUT միկրոբլոգը և մեծ տարածում է ստացել համապատասխան հեշթեգը։ Բլոգի հեղինակն արդեն ստեղծել է գովազդային պաստառը, որը մտադիր է ամրացնել ինքնաթիռին և խաղերից մեկի ժամանակ ցուցադրել մարզադաշտի երկնքում։
Նախաձեռնությունը մտադիր է համակարծիք մարդկանցից գումար հավաքել «Բերնլիի» խաղի ժամանակ, որպեսզի վարձակալեն ինքնաթիռ և վճարեն թռիչքի գումարը։
«Յուրգեն Կլոպը ֆուտբոլային հանճար է։ Չգիտի ինչպես պաշտպանվել։ Հաղթանակների տոկոսը ցածր է Դևիդ Մոյեսի ցուցանիշից։ Շնորհակալ ենք հիշողությունների համար, սակայն ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է։ Կլոպ, հեռացիր»,֊ գրված է պաստառին։