Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել սկզբունքային մրցակիցները «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում՝ դաշտի տերերի որոշակի առավելությամբ, որը նկատվեց հատկապես երկրորդ խաղակեսում։ Ողջ խաղի ընթացքում թիմերը 4 հարված կատարեցին միմյանց դարպասին, սակայն գոլ չգրանցվեց։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 17 միավորով կշարունակի մնալ 4-րդ հորիզոնականում, իսկ «Յունայթեդը» 14 միավորով 7-րդն է։