Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։
«Կարմիրները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ և «Լիվերպուլի» համար հաղթական գոլը 23-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Սալահ՝ 23ր։