Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ հաղթանակ տարան «կարմիրները»։ Հանդիպման միակ և մերսիսայդյան ակումբի համար հաղթական գնդակը 8-րդ րոպեին խփեց Ջորջինո Վեյնալդումը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 43 միավորով կպահպանի 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Վեյնալդում՝ 8ր։