Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
«Կարմիրները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «վագրերի» դարպասը, որին ընթացիկ մրցաշրջանում պարտվել էին 1:3 հաշվով: Մերսիսայդցիներից գոլերի հեղինակ դարձան Դանիել Ագգերը և Լուիս Սուարեսը:
Այս խաղից հետո «Լիվերպուլ» վաստակած 39 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Ագգեր՝ 36ր, Սուարես՝ 50ր: