Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում 3-րդ տեղում գտնվող «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Կրիստալ Փելեսին»:
«Լիվերպուլը» հանդիպման ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում: 13-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, որից 4 րոպե հետո առաջնության լավագույն ռմբարկու Դանիել Սթարիջը կրկնապատկեց հաշիվը: Խաղակեսի վերջնամսսում Սթիվեն Ջերարդը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց 3:0:
Երկրորդ խաղակեսում հյուրերին միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Դուայթ Գեյլը:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները բարձրացան առաջին հորիզոնական:
Գոլեր․ Սուարես՝ 13ր, Սթարիջ՝ 17ր, Ջերարդ՝ 38ր (11մ), Գեյլ՝77ր: