• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Liverpool-EvertonԱյսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրից հետաձգված մերսիսայդյան դերբին։

«Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունել էր սկզբունքային մրցակից «Էվերթոնին»։ «Կարմիրներին» հաջողվեց հանդիպման ելքը վճռել դեռ առաջին խաղակեսում՝ մինչ ընդմիջումը խփելով երկու անպատասխան գնդակ։ Դաշտի տերերի գործն ավելի հեշտացավ, երբ երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե հետո մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով, սակայն փոխարենը ստիպված փոխարինվեց բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիջին։

Յուրգեն Կլոպի թիմից գոլերի հեղինակ դարձան Մամադու Սախոն, Ֆիլիպե Կոուտինյոն, Դանիել Սթարիջը և Օրիջին։ Վերջինս ծանր վնասվածք ստացավ և դաշտը լքեց պատգարակի վրա։

Ավելացնենք, որ այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 54 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։

Գոլեր․ Օրիջի՝ 43ր, Սախո՝ 45ր, Սթարիջ՝ 61ր, Կոուտինյո՝ 76ր

Հեռացում․ Ֆունես Մորի՝ 50ր։