Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր հետնապահ «Սուոնսի Սիթիին»։
«Կարմիրները» ջախջախիչ հաղթանակ տարան «Էնֆիլդում»։ Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական գոլ էլ խփեցին Ֆիլիպե Կոուտինյոն, Թրենդ Ալեքսանդր-Առնոլդը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 38 միավորով վերադարձավ 4-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կոուտինյո՝ 6ր, Ֆիրմինո՝ 52ր, 66ր, Ալեքսանդր-Առնոլդ՝ 65, Չեմբերլեն՝ 82ր։