• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը դուր է գալիս Մանչինիին

Լուիս Սուարես«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ շատ է հավանում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին:

Արդեն հիմա մամուլում պնդում են, որ ամռանը Մանչինին, որը վերջերս զրկվեց Մարիո Բալոտելլիից, կփորձի ձեռք բերել Սուարեսին:

Կիրակի օրը Սուարեսն ամբողջ թիմով ժամանելու է «Սիթի օֆ Մանչեսթեր», և Մանչինին հնարավորություն կստանա հետևել այն խաղացողին, որը նրան այդքան դուր է գալիս:

-Իմ կարծիքով Սուարեսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա ինձ դուր է գալիս, որովհետև նա ուժեղ է և շատ է աշխատում: Ես նրան համարում եմ լավագույն ֆուտբոլիստներից մեկը Անգլիայում:

Կցանկանայի՞ նրան գնել: Բայց չէ՞ որ նա հանդես է գալիս «Լիվերպուլում»:

Այո, հավանում եմ նրա վարպետությունը: Նա վարպետ է և ուժեղ,- հայտնել է Մանչինին: Sky Sports