«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հարձակման գծում ունենալ Դանիել Սթարիջի նման խաղընկեր:
«Կրիստալ Փելեսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1) հնարավոր եղավ շնորհիվ Սուարես-Սթարիջ համագործակցության, ովքեր այդ խաղում գոլերի հեղինակ դարձան: Ուրուգվայցին կարծում է, որ իրենց միջև մրցակցություն լինել չի կարող:
-Շատ ուրախ եմ, որ հարձակման գծում իմ խաղընկերը Դանիելն է: Մենք ամեն ինչ անում ենք «Լիվերպուլի», այլ ոչ մեզ համար:
Նախորդ մրցաշրջանում մենք վատ հանդես եկանք և արդյունքում զբաղեցրինք 7-րդ հորիզոնականը: Եթե մենք շարունակենք խաղալ այս ոճով, ապա քառյակում հայտնվելու հնարավորություն կունենանք,- Սուարեսի խոսքերն է մեջբերում LFC TV-ը: