«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ իրեն հաջողվեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին ապացուցել, որ համարվում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ:
Աշխարհի առաջնությունում Ուրուգվայի դեմ խաղից առաջ Հոջսոնը հայտնեց, որ դեռ վաղ է Սուարեսին մեծ ֆուտբոլիստ համարելու համար, քանի որ նա միայն ակումբում է լավ խաղում: Լուիսն անգլիացիների դարպասը խփած երկու գոլով կարողացավ զարմացնել Հոջսոնին:
-Անգլիացիների մարզիչն ասեց, որ ես Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստ եմ, բայց ոչ համաշխարհային մակարդակի: Ահա նրան իմ պատասխանը: Նա ինձ մի ամբողջ տարի էր հետևում, և գիտի իմ արժեքը որպես ֆուտբոլիստ և որպես մարդ: Դա ոգեշնչում է ինձ և առաջ գնալու համար ուժ է տալիս,- ասել է Սուարեսը: El Observador