• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարես. «Ջերարդն իմ հերոսն է»

Լուիս Սուարես և Սթիվեն ՋերարդԼուիս Սուարեսը հիանում է իր թիմի ավագ Սթիվեն Ջերարդի խաղով: Արդեն երկար ժամանակ Ջերարդը նրա կուռքն է: Այս մասին Լուիսը պատմել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Սուարեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Այաքսից» 2011 թվականին և այժմ հիանալի հարաբերությունների մեջ է Ջերարդի հետ:

-Դժվար է գտնել բառեր բացատրելու համար, թե ինչքան կարևոր խաղացող է Սթիվենը: Ընդամենը 4 տարի առաջ ես խաղում էի Playstation` միշտ ընտրելով «Լիվերպուլ» ակումբը, քանի որ հաճելի էր ունենալ նման ֆուտբոլիստ իմ թիմում: Իսկ հիմա ես իրականում խաղում եմ նրա հետ նույն ակումբում: Ջերարդն իմ հերոսն է:

Ես շատ-շատ երջանիկ եմ այստեղ և ավելի երջանիկ չեմ էլ կարող լինել: «Լիվերպուլն» այն ակումբն է, որտեղ միշտ ցանկացել եմ խաղալ: Սա ինձ համար ուղղակի երազանքի իրականացում է,- ասել է Սուարեսը:

Հետաքրքիր փաստեր