«Բարսելոնայի» կիսապաշտպան Խերարդ Դեուլոֆեուն համաձայնվել է երկարաձգել վարձակալության պայմանագիրը «Էվերթոնի» հետ:
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, 20-ամյա իսպանացին իրեն լավ է զգում լիվերպուլյան ակումբում և դեմ չէ ևս մեկ տարի հանդես գալ Ռոբերտո Մարտինեսի թիմում: Խերարդը «Գուդիսոն Պարկում» խաղային պրակտիկայի հնարավորություն կունենա՝ հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտից հետո մերսիսայդյան ակումբը կլքի հարձակման գծի առաջատար Ռոմելու Լուկակուն:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դեուլոֆեուն մասնակցել է 22 հանդիպման, որից ութում եղել է մեկնարկային կազմում: Խերարդը դարձել է 3 գոլի հեղինակ: