• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խոսում է անգլիական մամուլը․ Հունվարի 3

Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է վաճառել Պոլ Պոգբային ամռանը, քանի որ ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիր ակումբի հետ։

Զինեդին Զիդանն է ցանկություն հայտնել Մադրիդում տեսնել Պոլին։

Ջորջինո Վեյնալդումը շարունակում է կասկածաքով վերաբերվել իր ապագային Լիվերպուլում։ Հոլանդացուն ամեն կերպ իր թիմում է ցանկանում տեսնել Ռոնալդ Կումանը։ Մյուս կողմից էլ Լիվերպուլը չի շտապում ամեն գնով պահել կիսապաշտպանին։

Անգլիայի կառավարությունը ամեն կերպ աջակցում է Պրեմիեր Լիգային կովիդի դեմ պայքարում և խրախուսում է մրցաշրջանը շարունակելու որոշումը, չնայած մեծ թվով արձանագրված դեպքերի։

Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Զաք Շտեֆֆենը պատրաստվում է իր նորամուտը նշել Պրեմիեր Լիգայում Չելսիի դեմ խաղում։ Հիմնական դարպասապահ Էդերսոն Մորայեշը վարակվել է կովիդով։

Պեպ Գվարդիոլան հետաքրքրություն է ցուցաբերում  Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Էդեն Ազարի նկատմամաբ։

Արսենալը  ցանկանում է ձեռք բերել Նորվիչի առաջատար Էմի Բուենդիային, սակայն գործարքը կարող է իրականանալ ամռանը։

Մանչեսթեր Սիթիի պաշտպան Բենջամին Մենդին խախտել է ակումբի կողմից սահմանված սահմանափակումները և Ամանօրյա խնջույք է կազմակերպել իր տանը։

Տոտտենհեմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին շատ է բարկացրել իր թիմի մի քանի ֆուտբոլիստների սահմանափակումների խախտելը։ Սերխիո Ռեգիլիոնը, Լո Չելսոն ևս մեկ ֆուտբոլիստ ում անունը չի նշվում դեռ հայտնվել են պորըուգալացի մարզչի սև ցուցակում։