«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարող է փոխարինել Դեքլան Ռայսին «Վեստ Հեմում»:
Սպասվում է, որ այս մրցաշրջանը Ռայսի համար վերջինը կլինի «Վեստ Հեմի» մարզաշապիկով: «Մուրճերի» ավագը հրաժարվում է նոր պայմանագրից և չի թաքցնում, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և պայքարել գավաթների համար։
TEAMtalk-ն ակնկալում է, որ «Վեստ Հեմը» կփորձի ձեռք բերել Ֆիլիպսին, ում ձեռք բերելու համար «Սիթին» անցած ամառ 45 միլիոն ֆունտ է ծախսել, եթե նրանք բաժանվեն Ռայսից:
Իհարկե, դրա համար մասամբ մեղավոր են վնասվածքները, սակայն Ֆիլիպսն իրեն ընդհանրապես չի դրսևորում «Սիթիում»։ Կալվինը դեռ չի հայտնվել մեկնարկային կազում Պեպ Գվարդիոլայի թիմում Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում:
«Քաղաքացիներն» ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, և եթե հաջողության հասնեն, նրանք պատճառ չեն ունենա 27 ամյա Ֆիլիպսին «Վեստ Հեմին» չվաճառելու: