«Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն հիվանդացել է մալարիայով, ինչը սակայն չի խանգարի իր երկրի հավաքականի հետ մասնակցել աշխարհի առաջնությանը:
33-ամյա Տուրեն այդ հիվանդությամբ վարակվել է Աբիջանում Կոտ դը Իվուարի ազգային հավաքականի մարզական հավաքի ժամանակ: Սակայն ապաքինման ժամկետի հարցում բժիշկները լավատեսական են տրամադրված:
«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը, ով ազգային հավաքականում 100-ից ավելի խաղերի է մասնակցել, կարող իր երկրի թիմին օգնել նաև Բրազիլիայում:
-Մյուսների հետ բուժվում է նաև Կոլոն: Նրա բուժումը կավարտվի ուրբաթ օրը, որից հետո նա կհանգստանա: Նա չի մասնակցի Բոսնիայի հետ ընկերական խաղին, սակայն հաջորդ շաբաթ արդեն մեզ հետ կլինի,- ասել է հավաքականի բժիշկ Կիրիլ Դահան: Sky Sports