Նորություններ

Կովիդը խաղի իր «կանոններն» է թելադրում

12.01.2021, 12:09

Մեծ Բրիտանիայում համաճարակը տարածվում էլ ավելի լայն թափով, ինչի հետևանքով երկրի կառավարությունը սահմանել է նոր սահմանափակումներ, բայց մի շարք մարզաձևեր ստացել են արտոնություններ, որոնց թվում է ֆուտբոլը։  Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Պրեմիեր Լիգան և ՖԱ-ն արդեն փորձ ունեն, ու կարող են վերահսկողության նեքո պահել իրավիճակը, սակայն սա չի կարող չեզոքացնել վարակի տարածմանը ակումբների շարքերում, ինչի հետևանքով Պրեմիեր Լիգայում արդեն հետաձգվել են հինգ հանդիպումներ։

 

Նույն կովիդի պատճառով  18 -րդ խաղային շաբաթվա խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ասթոն Վիլլա-Տոտտենհեմ հանդիպումը փոփոխվել է Տոտտենհեմ - Ֆուլհեմ խաղով,( որը ևս հետաձգվել էր դեկտեմբերին) բիրմիգհեմյան ակումբում տարածված համաճարակով պայմանավորված :  Խաղացանկում այս փոփոխությունը մեծ դժգոհություն է առաջացրել Քրեյվն Քոթեջում, ֆուլհեմի ղեկավարներին վրովվեցրել է, այն հանգամանքը, որ թիմը ոչ լիարժեք երեք օրերի ընթացքում պետք է հանդիպի Տոտտենհեմի, ապա Չելսիի հետ։

 

Թիմեր կան, որոնք Անգլիայի Գավաթի խաղարկությանը մասնակցել են երիտասարդական կազմով, օրինակ Ասթոն Վիլլան, սա ընդունված երևույթ է, եթե ակումբը չի ցանկանում հետաձգել հանդիպումը հետագայում խիտ խաղացանկ չունենալու պատրվակով։ Այս մասով ել կան տարաձայնություններ, մի շարք ակումբներ ՖԱ-ից պահանջում են հստակեցում մտցնել կանոնադրության մեջ․ այն է՝ կամ պարտադիր խաղալ, թեկուզ երիտասարդական կազմով, կամ արգելել, որպեսզի չմնա ակումբի հայացողությանը։

 

Ի՞նչ է սպասվում հետագայում

Նման քաոսային իրավիճակը, երբ ցանկացած պահին կարող է հետաձգվել ոչ միայն  գավաթի այլ նաև Պրեմիեր Լիգայի հանդիպումներ, անորոշություն են մտցնում ոչ միայն հեռարձակումների մասով, այլ նաև ակումբների, որոնք հսկայական կորուստներ են կրում։ Այս հանգամանքով պայմանավորված Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներում արդեն մտածում են ֆուտբոլիստների հետ պայմանագրերի փոփոխության մասին, օրինակ դիտարկվում են մի քանի տարբերակներ․ աշխատավարձների նվազում, եթե Պրեմիեր Լիգան դադար վերցնի կամ շարունակվի երկրպագուների մոտքի արգելքը մարզադաշտեր։  Այս ամենը իհարկե ավելի կբարդացնի նոր տրանսֆերներ իրականացնելու հարցում։

 

Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտարարել է, որ դադար վերցնլու իմաստ չի տեսնում, իսկ Վեսթ Հեմի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը առաջարկել է օրենքի ուժով պատժել սահամանափակումները խախտած ֆուտբոլիստներին։

 

                                                                                                                                                                                        Կարեն Պողոսյան

 

 

 

 

Կանգնեցրեք այս «Մուստանգին»

27.02.2021, 21:50

Կանգնեցրեք այս «Մուստանգին»

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 2-1  (xG 0.76  xG 1.93) 

կարդալ...

Այս փոփոխական ժամանակներում միակ անկրկնելին մնում է նորին մեծություն Ֆուտբոլը

27.02.2021, 02:52

Այս փոփոխական ժամանակներում միակ անկրկնելին մնում է նորին մեծություն Ֆուտբոլը

Այսօր մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի հանդիպումները։

կարդալ...